Հայկական լյարդաբանական ասոցիացիայի համատեղ նախաձեռնությամբ հունիսի 21-ին Հանրապետական բժշկական կենտրոնում կազմակերպվել է «Լյարդաբանական օրեր Արցախում» խորագրով դասընթաց և ազգաբնակչության համար բաց դռների օր:
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության և Հայկական լյարդաբանական ասոցիացիայի համատեղ նախաձեռնությամբ հունիսի 21-ին Հանրապետական բժշկական կենտրոնում կազմակերպվել է «Լյարդաբանական օրեր Արցախում» խորագրով դասընթաց և ազգաբնակչության համար բաց դռների օր:
Դասընթացը նախատեսված էր թերապևտների, գաստրոէնտերոլոգների, ինֆեկցիոնիստների, մանկաբույժների և բուժքույրերի համար:
ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր լյարդաբան, Հայկական լյարդաբանական Ասոցիացիայի նախագահ, բժշկական գիտությունների թեկնածու Հասմիկ Ղազինյանը նշել է, որ ասոցիացիան շարունակում է ամենամյա գործունեությունն Արցախում:
Արցախի բուժքույրերի համար նախատեսված դասընթացին անդրադարձվել է ներհիվանդանոցային վարակների կանխարգելմանը:
Նույն օրը ԱՀ առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը ընդունել է Հասմիկ Ղազինյանին:
Հանդիպմանը քննարկվել են ԱՀ առոջապահության նախարարության հետ հետագա համագործակցության ուղիները` լյարդաբանության բնագավառում, ինչպես նաև Արցախի ազգաբնակչության սկրինինգային ծրագրի վերաբերյալ:
Արցախի ազգաբնակչության համար լյարդաբանական բաց դռների օր՝ հունիսի 21-22-ը միջոցառման շրջանակներում Երևանից ժամանած բժիշկների կողմից Հանրապետական բժշկական կենտրոնում իրականացվել է մոտ 110 խորհրդատվություն, կատարվել 56 սոնոգրաֆիկ և 95 սկրինինգ հետազոտություն, 228 լաբորատոր փորձաքննություն: